понедельник, 9 сентября 2013 г.

ԿԻԹԱՌԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

«Կիթառ» բառը առաջացել է սանսկրիտ լեզվի  «Կուտուր» բառից և նշանակում է չորսլարանիԱյս  գործիքը տարբեր երկրներում հայտնի է  տարբեր անվանումներով Հունաստանում` «կիֆարա ϰιθάϱα», Իսպանիայում` «Cithara»: Առաջին անգամ Կիթառ անվանումը հայտնվել է միջնադարյան եվրոպայի գրականության մեջ  XIII: Կիթառը լարային երաժշտական գործիք է, աշխարհի ամենատարածված գործիքներից մեկն է։ Առաջին կիթառները հայտնվել են դեռևս մ. թ. ա. 2-րդ հազարամյակում, գործիքի զագացման կենտրոնը եղել է միջնադարյան Իսպանիան, որտեղ կիթառը հասել Հին Հռոմից։ 18-րդ և 19-րդ դարերում իսպանական կիթառի արտաքին տեսքը և հնչողությունը փոփոխությունների են ենթարկվում, նոր ձևի կիթառը դասական անվանումն է ստանում։ 20-րդ դարում ստեղծվում է էլեկտրոկիթառը, որը լայնորեն գործածվում է երիտասարդական երաժշտական կուլտուրայում։
Կիթառը սոլո գործիք է հանդիսանում բլյուզ, ռոք, ֆլամենկո, քանթրի, երբեմն ջազ ոճերում։ Լայնորեն օգտագործվում է, որպես նվագակցող գործիք։
Երաժիշտը, որը նվագում է կիթառի վրա, կոչվում է կիթառահար, իսկ նա, ով պատրաստում է կիթառներ` կիթառի վարպետ կամ լյուտյե։ Կիթառր ունի 6 լար` մի, լյա, ռե, սոլ, սի և մի։

Комментариев нет:

Отправить комментарий