среда, 4 сентября 2013 г.

«ԿՌԻՍՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ Ա, ՔԱՆ ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸ»


Աղբահանությունը շարունակում է մնալ Վանաձորի կարեւոր ու առաջնային  համարվող խնդիրների շարքում: Ըստ աղբահանության աշխատանքներն իրականացնող «Կոմունսեւ» ՍՊԸ տնօրեն Սարգիս Ափոյանի, ընկերությունը քաղաքում աշխատանքներն իրականացնում է սահմանված գրաֆիկով եւ ժամանակին:
Սակայն բնակիչներից բողոքներ հաճախակի են լինում, նրանք նշում են, որ իրենց թաղամասում աղբը ժամանակին չի տարվում: Խնդրի մասին հաճախ են ահազանգում հատկապես Երեւանյան խճուղի թաղամասի բնակիչները:  Asparez.am կայքում եւ թերթում եւս բազմիցս անդրադարձել ենք այս թաղամասի խնդրին: Բնակիչները բողոքում են ոչ միայն նրանից, որ փողոցներում տեղադրված աղբարկղերը ժամանակին չեն դատարկվում, այլ ժամանակին չեն մաքրվում նաեւ շենքերի աղբատար «բունկերները»:
Այս անգամ խնդրի վերաբերյալ ահազանգում են Երեւանյան խճուղի 147/1, 147/2 եւ 147/3 շենքերի բնակիչները:

Իսկ «Կոմունսեւ» ՍՊԸ տնօրեն Սարգիս Ափոյանը նշում է. «Երեւանյան խճուղում աղբահանությունը կատարվում է գրաֆիկով: Ամեն օր երկու երթ ենք իրականացնում, անհրաժեշտության դեպքում նաեւ 3, ես չգիտեմ, թե ինչ համար են բողոքում»:
Նշված հասցեների բնակիչները համամիտ չեն Սարգիս Ափոյանի հետ:
-Ամիսը մի անգամ գալիս են, մաքրում, բայց խեղդելով՝ վարձերը ամեն ամիս ուզում են: Թող գոնե 2 շաբաթը մեկ անգամ գան:
-Սկզբում զանգում էինք, մեկ-մեկ գալիս էին, հիմա էտ էլ չեն անում, չգիտեմ, երբ են եկել վերջին անգամ,-նշեցին թաղամասի բնակիչները:
Նրանք հավելեցին նաեւ, որ աղբի հետեւանքով շենքերում շատ են նաեւ կրծողներ, ինչը անհանգստացնում է բնակիչներին, հատկապես առաջին հարկում ապրողներին:
-Էս աղբի պատճաղով էլ կռիսներն են լցվել: Կռիսն ավելի շատ ա, քան մարդկությունը:
-Սաղ գիշեր վախում եմ, չեմ կարում քնեմ: Էն օրը կռիսը ընկավ մի էրեխու ոտքի տակ, վախից ուշքը գնած, պադյեզդում վեր ընկավ: Էս առաջին հարկը ապրելու տեղ չի, ձրի էլ ուզեն՝ կտամ պետությանը, մենակ հոգիս ազատվի,-հավելեցին թաղամասի բնակիչները:
Իսկ մինչ մենք զրուցում էին վերջիններիս հետ, ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղում հայտնվեց աղբահանող մեքենան: Դե, բոլորիս էլ պարզ է, թե ինչ կատարվեց:
Ի դեպ, նշենք նաեւ, որ այդտեղ աղբահանություն իրականացնող անձանցից մեկ նշեց, որ շենքերի բունկերները մաքրել են 13 օր առաջ:



Комментариев нет:

Отправить комментарий