воскресенье, 6 октября 2013 г.

ՁՅՈՒՆՆ ԷԼ ԽՈՍԵՑ ԻՄ ԱՆՈՒՆԻՑ...

Ձյունն էլ խոսեց իմ անունից...
Ինքը եկավ, դու չկաս...
Գուցե մյուս ձյան գալուն պես
Տխուր հոգուս դու էլ հյուր գաս...

Ամենն, ահա, սպիտակ է...
Անգույն, գորշ ու դալկացած:
Իմ հոգում դեռ փոթորիկ է,
Նորի՜ց-նորից ամպամած...

Կարոտել եմ, քաղցս դա է...
Ու ծարավ եմ, ջուր չկա...
Ձյան հալոցքն ինձ օգտակար չէ...
Քեզ եմ հիշում ակամա...


Ու խեղդում է այն կոկորդս,
Ինչպես լացս՝ քո տված...
Որ ասացիր՝ հեռանում եմ՝
Խոսքս թողնելով կիսատ...

Դե հեռացիր, դու էլ գնա...
Ես ու Ձյունը կմնանք...
Ափսոսում եմ. գարուն կգա...
Ձյունն էլ՝ քեզ պես դավաճան:


                                                                                           Վոլոդյա Հովսեփյան

Комментариев нет:

Отправить комментарий