Այստեղ եղել են խանութներ, հացատուն և այլ սննդամթերքի հետ կապված տարածքներ։ Որոշ մարդիկ ձկան գործ են արել, ինչը բոլոր առումներով սարսափելի է այդպիսի պայմաններում։ Շենքերը չեն ունեցել ոչ մի սանիտարական պայմաններ։ Խանութում ուտելիքների կողքին ապրել են կատուներ, անհրաժեշտ իրեր կարող էր վաճառել բաց վերք ունեցող մեկը, ինչը և իրենց լուսանկարներում պատկերել են Գրեգ Գիրարդը և Յան Լամբոթը։
Մինչ 1974 թիվը այս շենքերի համալիրը ծառայել է որպես թմրամոլների և հանցագործների որջ։ Կային բազմաթիվ հասարակաց տներ, խաղատներ, կոկաինի վաճառքը ամենուր էր։ Այստեղ հավաքվել են հասարակության ամենակասկածելի գործոնները, քանի որ շենքերի անկանոն կառուցվածքի պատճառով ոստիկանությանը գրեթե անհնարին է եղել այդտեղից ինչ-որ մեկին գտնել և բռնել։
Շատ գործարարներ, ովքեր անօրինական են արել իրենց աշխատանքը, հատուկ տեղափոխվել են այդտեղ, որպեսզի չհետապնդվեն իշխանության կողմից, չվճարեն մաքսեր, չգնեն բժշկական լիցենզիա և այլն։ Mir Lui եղել է միակ մարդկանցից, ով չի ապրել այդտեղ, բայց լավ ճանաչել է տարածքը։ Նա աշխատել է որպես փոստատար, միշտ կրել է գլխարկ, որ գլխին վերևից չլցվի ինչ ասես։
Այդ 300 բարձրահարկ շենքերը միմյանց միացված են եղել նեղ նրբանցքներով, ուր նույնիսկ արևի լույսը չի իջել։ Այս ամենի կողքին մարդիկ շարունակել են ապրել իրենց առօրյա կյանքով, հաճախել վարսավիրանոցներ, աճեցնել բույսեր իրենց պատուհաններին… Բարձր հարկերի բնակիչները երանելիներն էին, ովքեր ունեին մաքուր օդ շնչելու հնարավորություն։
1974-ից հետո այդտեղ հանցագործության առկայությունը զգալի նվազել է։ Նույնիսկ երբ կառավարական որոշմամբ շենքերը պետք է պայթեցնեին, որոշ ընտանիքներ դեմ են եղել` ասելով, որ իրենք այդտեղ երջանիկ պահեր են ապրել։ Գրեգ Գիրարդը ներկայացնում է մի լուսանկար, որ ոստիկանները արդեն ականապատել են շենքը, իսկ ծեր բնակիչներից մեկը բողոքի թուղթը ձեռքին նստած է մայթի վրա: 1991-ի որոշման համաձայն` Kowloon Walled պետք է վերացվեր և 1992 –ին դա իրականացվեց։
Ջեկի Չանի ֆիլմերից մեկում կան իրական դրվագներ այդ շենքերի պայթեցումներից։ Հիմա արդեն պատմություն դարձած քաղաքը կարելի է տեսնել Գրեգ Գիրարդի և Յան Լամբոթի լուսանկարների միջոցով, որոնք ներկայացնում ենք մեր ընթերցողին։
Комментариев нет:
Отправить комментарий