Ռուսաստանում վիրահատությունից հետո 57-ամյա տղամարդը մահացել է:Փորձաքննությունը պարզել է, որ տղամարդը մահացել է անձեռոցիկի պատճառով, որը բժիշկները թողել էին նրա մարմնում: 57-ամյա տղամարդը ևս մեկ վիրահատության էր ենթարկվել, որից հետո նրա ձեռքերն ու ոտքերը անշարժացել էին: Երկրորդ վիրահատությունից հետո նրա վիճակը կտրուկ ծանրացել էր: Սկսվել էր ուժեղ արնահոսություն:Այս մասին հայտնում է "Life News"-ը:
«Բժիշկների մեկնաբանմամբ մահը վրա է հասել ուղեղի հետ խնդիրներ ունենալու պատճառով, սակայն անգամ անզեն աչքով նկարներում երևում է, որ մարմնում կա անձեռոցիկ, որը թողել են բժիշկները»,-ասել է փաստաբանը Դմիտրի Այվազյանը:
Ամուսնու մահից հետո մահացածի այրին անմիջապես դիմել է դատախազություն:Ինչպես կարծում է այրին այստեղ թույլ է տրվել կոպիտ սխալ բժիշկների կողմից, որը հանգեցրել է մահվան: Մինչ դատական գործի ավարտվելը Վալենտինա Ֆիլատովան փորձում է ապրել առանց ամուսնու' սկսելով նոր կյանք:
Комментариев нет:
Отправить комментарий