2013
թվականի
հունիսի
1-ին Սյունիքի նախկին
մարզպետ
Սուրիկ
Խաչատրյանի
տան մոտ փոխհրաձգության
գործի
քննության
շրջանակներում
դադարեցվել
է Զարզանդ
Նիկողոսյանի
և Տիգրան
Խաչատրյանի
քրեական
հետապնդումը։
Հիշեցնենք,
որ
փոխհրաձգության
ժամանակ
մահացել
էր
Գորիսի
քաղաքապետի
նախկին
Արտակ
Բուդաղյանի
և
ծանր
վիրավորվել
ՊԲ
զորամասերի
մեկի
հրամանատար,
գնդապետ
Ավետիք
Բուղադյանը,
ում նկատմամբ հետաքննությունը դեռ շարունակվում է։
ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնի վարույթում քննվող
2013թ. հունիսի
1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործով, գործի օրինական, հիմնավորված
և
արդարացի
լուծման
համար
նշանակություն
ունեցող
հանգամանքները
բացահայտելու
նպատակով
հավաքված
ապացույցները
բազմակողմանի
և
օբյեկտիվ
ստուգման,
ձեռք
բերված
ապացույցների
վերլուծության,
այլ
ապացույցների
հետ
համադրման
և
ապացույցները
դրանց
համակցության
մեջ
գնահատելով,
հիմնավորվել
է,
որ
մեղադրյալներ
Տիգրան
Խաչատրյանի
և
Զարզանդ
Նիկողոսյանի
գործողություններն ակնհայտ համապատասխանում են
անհրաժեշտ
պաշտպանության
հատկանիշներին,
նրանց
արարքներում
անհրաժեշտ
պաշտպանության
իրավաչափության
բոլոր
պայմաններն
առկա
են:
Վերոգրյալը
հիմք
ընդունելով
07.09.2013թ. որոշումներ են կայացվել
մեղադրյալներ
Զարզանդ
Նիկողոսյանի
և
Տիգրան
Խաչատրյանի
նկատմամբ
որպես
խափանման
միջոց
ընտրված
կալանավորումը
վերացնելու,
ինչպես
նաև
քրեական
հետապնդումը
դադարեցնելու
մասին:
Միաժամանակ պարզաբանում ենք, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 263 հոդվածի կարգով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները, դրանց պատճենն ստանալուց 7 օրվա ընթացքում մեղադրյալների, նրանց պաշտպանների, տուժողների, նրանց ներկայացուցիչների կողմից կարող են բողոքարկվել վերադաս դատախազին, փոխանցում է ՊՆ քննչական ծառայությունը։
http://razm.info/19805

Комментариев нет:
Отправить комментарий