понедельник, 23 сентября 2013 г.

ԻՆՁ ԿՏԱՎ ՊԵՏՔ ՉԷ

Ինձ կտավ պետք չէ:
 Եվ ոչ էլ՝ վրձին:
Թուղթ ու գրիչ է միայն հարկավոր:
 Որ գրչով թղթին՝ սև-սպիտակով
Անկեղծ մրոտեմ...
Սև-սպիտակը
 Վաղուց իմ հոգու բնակիչներն են՝
Անչու, աներամ...
Ինձ պետք է թանաք՝
Վառ կարմիր գույնի,
Որ հոգուս սևը Մի քիչ «արթնացնեմ» ...

Գորշը իմ սրտի մրուրն է դարձել
Ու մրոտել է ներաշխարհը իմ...
Ինձ պետք է արև,
Բայց՝ բարկ կեսօրի,
Որ իմ «հյուսիսը» ջերմությամբ հալվի...
 Սիրակարոտ չեմ, լուսին չեմ ուզում...
Լուսինն էլ է կեղծ...
Ինքնություն չունի:
Արեգակն է ինձ ու գորշ լուսնին
Պարզություն տալիս...
Միգուցե ես ու լուսինն ենք իրար
Շատ ու շատ նման,
Քան՝ լուսնալույսը՝
արևից խլված...
Երկուսիս էլ լոկ պարզություն է պետք,
 Ու պարզությունը ջերմություն կտա,
 Որ էլ չմրսեմ, «հյուսիս» չդառնամ...

                                                                                                               Վոլոդյա Հովսեփյան

Комментариев нет:

Отправить комментарий