понедельник, 9 сентября 2013 г.

ՀՐԱՉՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԻՐԵՆ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉԵԼ

Hrachya hhhՀրաչյա Հարությունյանն իրեն մեղավոր է ճանաչել հուլիսի 13-ին  Պոդոլսկում տեղի ունեցած խոշոր ավտովթարի համար: Նա այսօր ցուցմունք է տվել և ընդունել մեղքը` ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար: Այս մասին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»  գործակալությանը հայտնել է Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանին:
Հարությունյանը նշել է, որ ցանկանալել է  խուսափել խաչմերուկում կանգնած մեքենաների հետ բախումից  և  դուրս գալ հակառակ գիծ: Հետո խճաքարով բեռնված  ավտոմեքենայի արգելակման ոտնակը չի աշխատել, և  ավտոմեքենան կանգնեցնելու համար ինքը որոշել է շուռ տալ մեքենան խաչմերուկի սկզբում:
Նա նաև հայտնել է, որ Հարությունյանը անկեղծորեն զղջում է կատարվածի համար և հասկանում է զոհերի հարազատների վիշտը:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Պոդոլսկում «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը բախվել էր ուղևորատար ավտոբուսին, ինչի արդյունքում զոհվել էր 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել:

«ԿամԱԶ»-ի բեռնատարը ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանն էր: Նա փորձել է խուսափել բախումից՝ կտրուկ շրջադարձ կատարելով, ինչի արդյունքում բեռնատարը բախվել է ուղևորատար «ԼիԱԶ» ավտոբուսին, որը երկու մասի է բաժանվել:

Комментариев нет:

Отправить комментарий