четверг, 5 сентября 2013 г.

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԸ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՐԵԼ Է 3 ՄԼՆ. 557 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ

Լոռու մարզը պետությանը հասցրել է 3 մլն 557 հազար դրամի վնաս
     ՀՀ ֆինանսների նախարարության վերահսկողական ծառայության կողմից 2013թ.-ին անցկացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ Լոռու մարզը պետությանը հասցրել է 3 մլն 557 հազար դրամի վնաս, տեղեկացնում է «Հրապարակ» օրաթերթը: Պարզվել է, որ քաղաքացիներին տրվող նպաստների գումարների անհամապատասխանություններ կան: Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի քաղաքային և գյուղական համայնքներում որոշ ընտանիքների տրամադրվել են գումարներ, որոնք չպետք է տրվեին: Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցապ բաժնի պետ Վալերի Ջաղինյանը թերթի հետ զրույցում հայտնել է, որ նշված անհամաձայնությունները հիմնականում անասնագլխաքանակը թաքցնելու հետ են կապված և վերջին մեկ ամսում Լոռվա մարզը պետությանը ետ է վերադարձրել 1 մլն 570 հազար դրամ:
     (Մանրամասները` «Հրապարակի» այսօրվա համարում):
http://www.mamul.am/

Комментариев нет:

Отправить комментарий