2002 թվականից սկսած երիտասարդ ֆուտբոլասերների մեծամասնությունը փոխեցին իրենց մազերի սանրվածքի ձևը՝ փորձելով նմանակել Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Ռոնալդոյին:
Ֆենոմենը, ինչպես նրան բնութագրում էր ֆուտբոլասեր հասարակությունը, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, նշում է իր 37-րդ տարեդարձը:
Ռոնալդոն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է 1993 թվականից՝ բրազիլական «Կրուզեյրո» ֆուտբոլային ակումբում: 1993/94թթ. մրցաշրջանում Ռոնալդոն դարձավ Բրազլիայի առաջնության ռմբարկու և գերեց եվրոպական ակումբների ուշադրությունը: Արդեն մեկ տարի անց նա տեղափոխվեց հոլանդական «ՊՍՎ Էյնդհովեն», որտեղ անցկացնելով երկու մրցաշրջան՝ 46 խաղում դարձավ 42 գոլի հեղինակ:
Այդ ժամանակների լավագույն «իննը» համարին իրենց թիմի կազմում էին ցանկանում տեսնել բոլոր գրանդ ակումբները: 1994 թվականին բրազիլացուն գնելու համար պայքարում էին Միլանի «Ինտերը» և կատալոնական «Բարսելոնան»: Պայքարում ուժեղ գտնվեց «Բարսելոնան», որը 20 մլն դոլար վճարեց «ՊՍՎ Էյնդհովենին» ֆուտբոլիստի տրանսֆերի համար: «Բարսելոնայում» հանդես գալով մեկ մրցաշրջան՝ Ռոնալդոն շարունակում էր փայլուն ելույթները: Ի վերջո «Ինտերի»՝ ֆուտբոլիստին գնելու ցանկությունն այնքան մեծ էր, որ միլանյան ակումբը 25 մլն եվրոյի դիմաց «Բարսելոնայից» գնեց Ռոնալդոյին:
Միլանյան ակումբում Ռոնալդոն հանդես եկավ 1997-ից մինչև 2002 թվականների ընթացքում: 2002 թվականի Աշխարհի առաջնությունից հետո, որի ժամանակ Ռոնալդոն փայլեց իր անհավանական խաղով, Մադրիդի «Ռեալը» այդ ժամյա համար աստղաբաշխական համարվող՝ 40 մլն ֆունտ ստերլինգի դիմաց, գնեց 2002 թվականի Աշխարհի չեմպիոնին և լավագույն ռմբարկուին (15 գոլ՝ ԱԱ 2002-ում,- խմբագրություն):
«Արքայական» ակումբում հանդես գալով 5 տարի՝ Ռոնալդոյի «աստղը» սկսեց աստիճանաբար խամրել: Արդեն 2007/08թթ. մրցաշրջանում բրազիլացին հանդես էր գալիս «Միլանի» կազմում: Շարունակական վնասվածքները Ֆենոմենին ստիպում էին հեռանալ բարձրակարգ առաջնություններից: Ի վերջո, 2009 թվականին Ռոնալդոն որոշեց մուտք գործել իր կարիերայի մայրամուտ՝ տեղափոխվելով հայրենիք, մասնավորապես՝ «Կորինտյանս»: Երեք տարի խաղալով հայրենիքում՝ Ռոնալդոն 31 խաղում դարձավ 18 գոլի հեղինակ: Արդեն 2011 թվականին «Մեծ ատամը» հայտարարեց, որ թողնում է մեծ ֆուտբոլը:
Ռոնալդոյի անհատական մրցանակներից կարելի է նշել երկու անգամ նվաճած «Ոսկե գնդակը», որոնք ֆուտբոլիստը ստացել է 1997 և 2002 թվականներում:

Комментариев нет:
Отправить комментарий