вторник, 10 сентября 2013 г.

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽԱՂ՝ ՆՎԻՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ

Այս տարի Քաղաքացիական հասարակության օրը կնշենք յուրօրինակ ձևով` կիրառելով Քաղաքային խաղի /city game/ հայտնի մոդելը:
Քաղաքային խաղի նպատակն է նպաստել քաղաքացիների իրազեկության մակարդակի բարձրացմանը` մեկ օր ակտիվորեն ներգրավված լինելով համայնքային կյանքում:
Քաղաքային խաղին կմասնակցեն քաղաքացիական հասարակության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ակտիվ երիտասարդներ, ովքեր բաժանվելով թիմերի կստանան հատուկ առաջադրանքներ։ Առաջադրանքները բազմաբնույթ են և պետք է կատարվեն Վանաձոր քաղաքի տարբեր հատվածներում, տարբեր կառույցներում՝ ներդնելով ճկունություն, վառ երևակայություն և ստեղծարար միտք։
Խաղի ավարտին կունենանք արդյունքենրի ամփոփում, անվանակարգեր, մրցանակաբաշխություն։
Քաղաքային խաղին մասնակցելու համար ngoc.csd.ngo@gmail.com էլ. հասցեին ուղարկեք Ձեր անուն, ազգանունը և կոնտակտային տվյալները՝ նշելով, թե ինչու են ցանկանում մասնակցել: Հայտերը ընդունվում են մինչև սեպտեմբերի 17-ը, ժամը`12:00:
Բարձր տրամադրությունը, աննախադեպ աշխուժությունը, օգտակար տեղեկատվությունը, նորարար գաղափարները, հետաքրքիր լուծումներն ու ջերմ մթնոլորտը երաշխավորում ենք:
Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 19-ին Հայաստանում նշվում է Քաղաքացիական հասարակության օրը՝ «Քաղաքացիական հասարակությունը մենք ենք» կարգախոսով: Այս տոնը նպատակ ունի տարածել քաղաքացիական հասարակության գաղափարը և հանրությանը դարձնել այդ գաղափարի կրողըԱրդեն 3-րդ տարին է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի նախաձեռնությամբ տոնը նշվում է նաև Վանաձորում:

«ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ

Комментариев нет:

Отправить комментарий