среда, 18 сентября 2013 г.

...ՈՒՐԵՄՆ ՊԵՏՔ Է ՈՍԿԵԳԻՆ...ԼՌԵԼ...

…Ուրեմն պետք է ոսկեգին …լռել,
Եթե բառերը դարձել են դրամ,
Ես քո բառերը հենց քեզ էլ կտամ,
Չեմ ուզում դրանք մարմնիս կրել:

Ուրեմն պետք է փակվել բառերում,
Եվ բացել ներսից դռները բառի,
Որ չշվարի հոգիդ դռներում
Երբ մի օր ետ գաս, հրեշտակ բարի:




Ուրեմն պետք է…մատնահե՜տք դառնալ,
Մոր հոգո՜ց, մանկան քնի հև՜ք, ծաղի՜կ,
Ոչ թե բառերի աշխարհը խառնած՝
Հոգին սակարկել մե՜ծ առուծախին:

…Ուրեմն պետք է լոկ բառ չլինել,
Թեև ամեն ինչ կոչել ենք բառով,
Եվ պետք է, պետք է…գրալի լռել,
Եվ գնալ անբառ…Բառ-ճանապարհով…

                                                                                                                               Արա Ալոյան

http://arahet.blogspot.com/

Комментариев нет:

Отправить комментарий