понедельник, 9 сентября 2013 г.

ՆՈՐ APPLE iPAD 5-Ի ԵՒ iPAD MiNi 2-Ի ՆԿԱՐՆԵՐԸ


Հայտնի է, որ նոր iPhone  -ի շնորհանդեսից մեկ ամիս հետո Apple –ը կցուցադրի նաև իր պլանշետների նոր սերունդը՝ iPad 5-ն ու iPad mini 2-ը: Սոննի Դիքսոնը (Sonny Dickson) տեղադրել է նոր գաջեթների կաղապարների որակյալ նկարները: Դրանք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:Ինչպես հայտնի է, Apple-ը  որոշել է միավորել փոքր և մեծ պլանշետների դիզայնը: Հենց այդ պատճառով 9,7-դյույմանոց գաջեթի եզրերի շրջանագծերը փոքրացել են: Այժմ այն առանց դժվարության հնարավոր է պահել մեկ ձեռքով: Apple-ը լուծել է նաև iPad mini-ի վրա պատահաբար սեղմումների հարցը, կարծես թե նմանատիպ տեխնոլոգիա կկիրառվի նաև  iPad 5-ում:

Բացի այդ, պլանշետը ավելի է թեթևացել, որը նույնպես դրական ազդեցություն կունենա վերջինիս շարժունակության վրա: Նորույթի տեխնիկական բնութագրերի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ, բացառությամբ այն բանի, որ նորույթը կօժտվի միևնույն էկրանով, ինչով iPad 3-4-ն է օժտված:
Այդ նկարներից կարելի է հասկանալ, որ նոր պլանշետը կօժտվի նույն դիզայնով և չափսերով, ինչ առաջին տարբերակը: Տարբերությունը թաքնված է բաղադրության մեջ՝ ակնկալվում է, որ iPad mini 2-ը կօժտվի  2048 х 1536 պիքսելների թույլատրելիությամբ էկրանով, ավելի հզոր պրոցեսորով և գրաֆիկական ուժեղարարով:


Комментариев нет:

Отправить комментарий