понедельник, 9 сентября 2013 г.

ՎԱՆ ԳՈԳԻ ՆՈՐ ՆԿԱՐ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

CB2DDFCA-4CA6-461A-8D28-7158F3CAF3C9_w640_r1_s_cx0_cy1_cw0Ամստերդամում Վան Գոգի թանգարանը ներկայացրել է գեղանկարչության հոլանդական վարպետ Վինսենթ վան Գոգի նոր հայտնաբերված նկարը: Տեղեկացնում է Ամերիկայի Ձայնը:
Թանգարանը երկուշաբթի օրը տեղեկացրել է «Մայրամուտ Մոնթմաժորում» յուղաներկով կատարված բնապատկերը հայտնաբերելու մասին:
Վան Գոգի թանգարանի պաշտոնյաների համաձայն, նկարը 1908 թվականից պահվել էր նոգվեգացի կոլեկցիոներներից մեկի վերնահարկում, քանի որ, նկարը գնելուց հետո, վերջինս այն կեղծիք էր համարել:
Փորձագետների համաձայն, նկարի իսկությունը հաստատվել է պատկերի վրա հայտնաբերված տառերով, ոճով և նկարը ստեղծելու համար օգտագործված նյութերով:
Թանգարանի պաշտոնյաների համաձայն, վան Գոգի այս նկարի հայտնաբերումը «բացառիկ դեպք է»:
Վինսենթ վան Գոգի նոր հայտնաբերված նկարը հանրության ուշադրությանը թանգարանում կներկայացվի սեպտեմբերի 24-ին:

http://noratert.am/%D5%BE%D5%A1%D5%B6-%D5%A3%D5%B8%D5%A3%D5%AB-%D5%B6%D5%B8%D6%80-%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80-%D5%A7-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%B6%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%BE%D5%A5%D5%AC/

Комментариев нет:

Отправить комментарий