Չէ՜, դու մեղավոր չես, Անկարելիս,Այդ ես եմ, գուցե, որ այն չեմ եղել,
Չափից ավելի բառեր եմ հեղել,
Բառեր եմ պեղել սրտիդ…քարերից…
Չէ՜, դու մեղավոր չես, Անբառելիս,
Այդ ես եմ, գուցե, որ քեզ եմ սիրել,
բացել եմ չեղած երազ ու ծիրեր,
Ու տենչացել եմ քեզ, անփարելի:
Չէ՜, դու մեղավոր չես, Նկար Սիրուն,
Այդ ես եմ, որ հենց քեզ եմ նկարել,
Որ տաք ափերս քեզ եմ երկարել,
Ես եմ մեղավոր, որ քեզ եմ սիրում…
Չէ՜, դու մեղավոր չես, իմ Հրեշտակ,
Որ լուսեպսակ ունես ու թևեր,
Բայց լույսդ ցոլաց...իմ խավարի տակ,
Դու մեղավոր չես՝ մութս կյանք տևեց:
Արա Ալոյան
http://arahet.blogspot.com/
Комментариев нет:
Отправить комментарий