четверг, 5 сентября 2013 г.

«ԴՈՒ ՉԵՍ ԳՆԱ, ԴՈՒ ՄԻՇՏ ԿՄՆԱՍ...»

Դուռը կարելի է ասել անլսելի թակեցին, Արթուրը, եթե այդ պահին հյուրասենյակի աղմուկից փախչելով, համեմատաբար խաղաղ անկյուն համարած չլիներ միջանցքը և փոքրիկ պահարանին հենված ծխելիս հայելու մեջ տարեդարձի նվեր ճերմակ մազերի խտացած պատկերը կլանած, մեխած չլիներ նրան հայելու առաջ, թակոցը երևի ոչ ոք չլսեր: Եվ դժվար է ասել՝ Աստծո բարի կամքը, թե ճակատագրի խեղկատակությունն էր նրան այդ պահին բերել դռան մոտ ու լսելով թակոցը նա շտապեց բացել:

Ուշացած հյուրը, որ երկու թույլ թակոցից հետո սեփական առաքելությունը կատարած համարելով շտապում էր հեռանալ և տատանվում էր՝ արդյոք ընկերուհին ճիշտ կհասկանա, որ իր թախանձագին խնդրանքներից հետո խոստացավ, բայց չգնաց: Ընկերուհին... և վերջապես ի՞նչ ընկերուհի է Աննան իրեն, գործընկերուհի՝ նոր աշխատավայրում:
Եվ ի՞նչու նա հրավիրելուց առաջ չէր մտածում մի փոքր իր մասին, գործընկերուհու ամուսնու ծննդյան տարեդարձի խնջույքին, ի՞նչ գործ ունի ինքն այնտեղ: Բայց չհասցրեց վերջնական որոշել ու մտքում հաստատել այնտեղ իր ավելորդությունը՝ դուռը ծանր ու անհաստատ ճռռաց: Արթուրը առաջին թակոցն ալկոհոլի ազդեցության հետևանք էր համարել, երկրորդին արդեն բացեց դուռը հյուր չսպասողի դեմքի արտահայտությամբ կանգնեց բաց դռան առաջ:

Շքամուտքի խավար լույսի մեջ հանկարծ շողաց մի ծանոթ պատկեր. փայլեցին սիրելի, խաժ աչքերը, բաց մաշկին ընդգծված մուգ վարդագույն շուրթերը, մուգ մազերը, որոնք պարզ հարդարված թափվում էին մինչև աղջկա գոտկատեղը. սևազգեստ, սևահեր արև կթվար նա նայողին:

_
Արթու՞ր,- կմկմաց աղջիկը,- տե՛ր Աստված, Ա՛րթ, դու այդտեղ ի՞նչ ես անում:
Հյուրասենյակից դուրս եկավ Աննան՝ լայն ժպիտը դեմքին:
_
Վա՜յ, Արփի՛ն, եկա՞ր, արդեն մտածումէի, որ էլ չես գա, ի՜նչ լավ ես արել, հույսս կտրել էի,- ծամածռեց դեմքը՝ փորձելով լրջություն հաղորդել,- ինչպես միշտ՝ ուշանում ես:
_
Ահա, ուշանում եմ, ինչպես միշտ՝ ուշանում,- շեշտեց աղջիկը, բայց վարանեց առաջ գնալ:
_
Վա՜յ, ներս արի, ինչու ես դռան տակ շվարել:
Ինչպե՞ս թե ներս գնա կամ ինչպե՞ս գնա: Ամեն ինչ կտար միայն թե հիմա զանգեին, կանչեին իրեն թեկուզ աշխատանքի, թեկուզ աշխարհի ծայրը, թեկուզ ողջ գիշեր...միայն թե այդ դռնից ներս չմտնի: Չէ որ նրանք խոստացել էին միմյանց, լուռ խոստացել էին չհանդիպել այլևս, խոստացել էին..
Բայց Աննան ժամանակ չվատնելով քաշեց աղջկա ձեռքից ու ներս տարավ, հետո հանկարծ շրջվեց ու քիչ ավելի բարձրաձայն ասաց.
_
Մոռացա ծանոթացնեմ, ամուսինս է՝ Արթուրը: Արթու՛ր, Արփինեն է մեր գործի տեղի, հիշու՞մ ես, պատմել եմ, մոռացել էի ասել, որ հրավիրել եմ:
Արթուրը դեռ ուշքի չեկած ցածրաձայն ասաց.
_
Ուրախ եմ, Ար..փի՜, համեցի՛ր:
Արփինեն այդ պահին միայն զգաց իրավիճակի ամբողջ անհարմարությունը. չիմանալով, թե ինչպես պետք է իրեն պահի, ինչպե՞ս ցույց տա, թե չի ճանաչում իր սիրած տղամարդուն, սիրած...իր միակ տղամարդուն: Ձեռքերը հպեց, կարծես ուժ առնելու համար, բայց դողաց ափի սառը քրտինքն զգալով.
_
Շնորհավորում եմ,- լռեց, փորձեց ժպտալ,- ոչ մեկը չկառողացավ,- վերցրե՛ք փոքրիկ նվերս:
Արթուրն արագ մեկնեց ձեռքը, ոչ այնքան նվերը վերցնելու, որքան զգալու՝ աղջկա ձեռքի հպումը, հավատալու, որ նա է, ահա՛, եկել է իր տան տանիքի տակ է:

_
Արփի՛ն, ես ուղակի հիացած եմ, ի՜նչ լավ ճաշակ ունես, երևի մի ամբողջ կարողություն արժե էս նվերդ:
_
Մի՛անհանգստանա, Ա՛ն, ամենևին:

Արթուրը երևի արդեն հազարերորդ ծխախոտը մոտեցնելով շուրթերին նորից, թաքուն ու աննկատ բոլորից նայեց աղջկան: Հիմա, արդեն իր տան պատերի ներսում նա երևում էր մի ուրիշ՝ պարզ լույսի ներքո:

Ի՞նչն էր, որ այդքան ուրիշ էր դարձնում նրան , գե՞ղեցկությունը, չէ՛, որքան էլ որ նա գեղեցիկ էր և այս պահին ավելի՝ փոքրիկ զգեստի տակ ընգծվում էր դողացող կուրծքը,նուրբ իրանը ճերմակ ազդրերը, բայց ո՛չ, անհնար էր նրա արժանիքը գեղեցկությունը համարել, խե՞լքը, չէ՛, ինքը նրանից առավել խելացիների հետ է աշխատում, սովորել, ուրեմն հմա՞յքը….

Տիկնայք խոսում էին, հա խոսում , քննարկում նվերները, հյուրերինԲզզում էին տոնական տորթի շուրջ նստած, բզզում՝ քաղցրավենիքին թառած ճանճերի նման, իսկ Արփինեն բազմոցի անկյունում նստած կա՛մ լռում էր, կա՛մ ժպտում կիսաժպիտ: Երեխաները խաղում էին կողքի սենյակում, եղբայրն ու փեսան ծխում էին պատշգամբում, ինքը՝ հոբելյարի իրավունքով, ծխում էր հյուրասենյակում.

-
Արթու՛ր, քեզ նայողը կմտածի, թե ծխից են մազերդ սպիտակել, տնաշե՛ն,- բողոքեց Աննան ու փոխեց մոխրամանը:

-
Ծխելուց չէ Աննա ջան կյանքիս մոտալուտ ձմեռամուտի փաթիլներն են:

-
Սկսվեց_, մեռնե՜լ, մեռնե՛լ, որ մեռար, մյուս կյանքում Աննա չե՜ս ունենա,-իրեն հատուկ ամիջականությամբ փորձեց աշխուժացնել զրույցը կինը:

-
Միայն դրա համար կարելի է,- ասաց ու ժպտաց Արթուրը:

Բոլորը ծիծաղեցին միայն կողքի սենյակից վազելով ներս եկավ Անին՝ նրանց երեքամյա դուստրը.

-
Պա՛պ, մենք էլ մամա չե՞նք ունենա:

Հյուրասենյակում ծիծաղի ալիք հորդեց.

-
Մեր օրիորդն իրեն հոր անբաժանելի մասնիկն է համարում,-ծիծաղելով վրա բերեց Արթուրի քույրը:

Արփինեի աչքերը խոնավացան. քանի անգամ էր շոյել կիսաճերմակ գլուխն ու ասել նրան , որ եթե նրանք բաժանվեն և աղջիկը գա իր հետ ինքը կսիրի ու կմեծացնի նրան սեփական զավակի պես, բայց մի՞թե այս հրեշակն ուզում է ուրիշ մայր ունենալ:

Ո՛չ իհարկե, նա իրեն իր ծնողների անբաժանելի մասնիկն է համարում և նույնիսկ կարծեց, որ եթե հայրը հեռանար կյանքից ինքը նրա հետ կլիներ
Օդը սկսեց պակասել , ձեռքը դողաց, լացը հազիվ սեղմեց կոկորդում, բայց դողը անզսպելի էր , խնդրած ջրի բաժակը ափի մեջ փշրվեց:

Աննան շտապ սկսեց հավաքել:
-
Կներես ինձ, կներես, չհասկացա ինչ կատարվեց հետս:
-
Բան չկա, վա՜յ , բաժակ ես էլի կոտրել, կարծես թե տուն ես քանդել:
-
Չեմ քանդել,- նորից ծամածռված ժպտաց:

Չի քանդել, իհարկե չի քանդելՄի ամիս առաջ էր, երբ Արթուրը ինքնասպանի խաղաղ տոնով ասաց, որ չի ուզում տունը քանդվի, կինն իմանա իրենց մասին: Ասաց, որ սիրում է իր ընտանիքը: Ի՞նչ էր մնում անել:

Ասե՞լ , որ բոլոր այն բառերը թե իրենք չեն կարողանում այլևս մի հարկի տակ ապրել, որ շատ վաղուց է, որ ապրում են օտար մարդկանց նման, որ արդեն երկու տարի է ոչ մի զգգացմունք՝ չնչին հարգանք անգամ չունեն ու չեն զգում միմյանց հանդեպորորորԱսե՞լ , գոռալ, հետ շպրտե՞լ նրա հորինած բառերը, հետ շպրտե՞լ նրա հորինած հույս-խաբկանքի պատկերը: Չէ՛, ինչ էլ տար ու հետ շպրտեր նրա երեսին՝ ինքն էր, որ օգտագործված ու շպրտված էր անկյուն հիմա:

-
Սիրում ես,-ասաց այն օրը Արփինեն հաստատ ու չդողացող ձայնով,- գնա՛ ու երջանիկ եղի՛ր:

Ու փակեց դուռը նրա հետևից, չանիծելով ո՛չ իր բախտը, ո՛չ իր սերը նրա հանդեպ, ո՛չ նրա երջանկությունը: Միայն հավատաց, որ հավերժ բաժանվեց , որ դուռ ու պատուհանից աղբատար մեքենայով դուրս նետեց ամեն ինչ նրա հետ կապված՝ ամեն հուշ, օծանելիքով ներծծված անկողին, հողաթափ թե վերնաշապիկ….

Երբ Անին վերջապես հանգստացավ ու ննջեց հոր գրկում Աննան նրան տարավ անկողին:

Հյուրասենյակը դատարկվել էր: Արթուրը նորից վառեց ծխախոտն ու նայեց Արփինեին: Պատանեկության տարիներին ինքը սովորություն ուներ բոլոր աղջիկներին ու կանանց համեմատել իր մոր հետ: Եվ ամբողջ աշխարհի կանայք մեկ էին իր մայրը մի ուրիշ էր: Ինքը մտածում էր, որ երբ ամուսնանա այդպիսի կին կունենա միակ ու եզակի աշխարհում: Պատանության հետ մայրն էլ գնաց:Հիմա պատանու աչքերով նայում էր Արփիին, հա՛, նա էր՝ իր մոր նման երկրորդ եզակին աշխարհում:

-
Ա՛րթ, կներես, ես պետք է գնամ, խնդրում եմ, Աննային էլ կասես, այլևս չեմ կարող մնալ, կներես, եթե իմանայի որ դու ես նրա ամուսինը….չէի գա:

Բակը փողոցին միացնող ոչ այնքան երկար ճանապարհը դատարկ էր ու լուռ:

-
Ներողություն մի՛ խնդրիր, Արփի՛, ի՛մ Արև, ամեն ինչում ես եմ մեղավոր:Ներիր ինձ:

Արթուրը բռնեց նրա ձեռքը դրեց կրծքին ու ասաց.

-
Ես քո տանից գնացի, բայց դու չես գնա, դու միշտ կմնասսրտումս:

Տաքսին տարավ աղջկան օգոստոսի տաք գիշերների երազելի քամին օրորում էր փողոցը ու կոկորդ էր խեղդում: Հեռախոսի զանգը դղրդաց ամայի փողոցում:Աննան էր.

-
Որտե՞ղ ես:
-
Ի՞նչ է եղել:
-
Արփինեին դու՞ ես ճանապարհել:
-
Հա ի՞նչ է եղել վերջապես:
-
Չգիտեմ , չգիտեմ հիվանդանոցից զանգեցին ոնց որ... չգիտեմ իմ համարն է եղել վերջին զանգը ինձ զանգեցին, մի խոսքով տաքսի վերցրու գալիս եմ գնանք հիվանդանոց:

Արփինեի մոտ Աննան վազեց երկուսով չէր կարելի:

-
Բժշկուկի ինչպես է ի՞նչ է պատահել:
-
Մի անհանգստացեք դուք նրա ի՞նչն եք:
-
Ե՞ս, ես...... նրա ընկերն եմ:
-
Լավ ուրեմն ասեմ, ձեր ընկերուհին առողջ է, ուղղակի հավանաբար սթրես է տարել, որի հետևանքով էլ ուշագնաց է եղել:Խնդրում եմ, ավելի ուշադիր եղեք նրա նկատմամբ, եթե ուզում եք, որ ձեր բալիկն առողջ ծնվի:

                                                                                                                     Յէթէր

Комментариев нет:

Отправить комментарий