
Երկու օր է մամուլում
եւ ֆեյսում ի թիվս այլոց, այնպիսի կարծիքներ ու վերլուծություններ են թեւածում, որոնցով փորձում են Սերժ Սարգսյանի` Մոսկվայում արածը ներկայացնել որպես Հայաստանի փրկության
ամենաիմաստուն քայլ, Մերձավոր Արեւելքը` պայթյունից, իսկ մոլորակը
Երրորդ համաշխարհային պատերազմից փրկելու աննախադեպ
արարմունք: Մեկ-մեկ ընթերցելիս
ինձ բռնում են հռհռալու
վրա…: Սակայն ինչ պատճառներ
էլ լինեն, որքան էլ հիմնավոր
լինի Հայաստանի
այս կամ այն միավորմանը
անդամակեցելու պատճառը, մի քանի հանգամանք
աններելի
են, եւ խոսում են Ս.Սարգսյանի իշխանազավթ լինելը:
Ս.Սարգսյանն իրականում չունի նախագահական մանդատ, ինչքան էլ ուզում է Մուկուչյանը նրան հայտարարի` ՀՀ նախագահ:
Բոլորին հայտնի է, եւ գուցե միայն իրեն հայտնի չէ, որ Հայաստանի քաղաքացիները իրեն չեն ընտրել որպես ՀՀ նախագահ, նա այդ պաշտոնը զբաղեցնում
է զանգվածային կեղծիքների, ընտրակաշաքի եւ հարակից հանցագործությունների արդյունքում: Իրեն չեն ասել այդ մասին, երեւի խնայել են: Միեւնույն ժամանակ այսպես, թե այնպես, ինքն է զբաղեցնում
այդ պաշտոնը, հանրության, հասարակական եւ քաղաքական ուժերի թուլության, վախերի, Հայաստանի մերձավտորիտար ռեժիմի ունեցած եւ բանեցրած
վարչական
ճնշիչ գործիքների, նախորդ ընտրությունների հետեւանքներից ունեցած փորձի, օտար երկրների
եւ ազդեցիկ տերությունների շահերի արդյունքում հիմա ինքն է Բաղրամյան-26 նախագահական պալատի նոմինալ տնօրենը: Անգամ, եթե արդարացիորեն ընտրված նախագահ լիներ, իրավունք չէր ունենա հակասահմանադրական բաներ անել. առանց հիմքի, միանձնյա, վերցնել Հայաստանի
անունից հայտարարել, թե Հայաստանը դառնում է այս կամ այն միության
անդամ: Իսկ ապօրինաբար այդ պաշտոնը զբաղեցնողը
անհամեմատ
պիտի համեստ լիներ, մեղմ ասած, չեղավ:Ս.Սարգսյանն իրականում չունի նախագահական մանդատ, ինչքան էլ ուզում է Մուկուչյանը նրան հայտարարի` ՀՀ նախագահ:
Ս.Սարգսյանը Մոսկվայում
Հայաստանի
անունից բաներ է հայտարարել
վճռական կերպով, թե «Հայաստանը որոշել է անդամակցել …» եւ այլն, ինչը սուտ է, բացարձակ սուտ. Հայաստանը
չունի հաստատված
եւ բավարար իրավական
հիմքի բերված դիրքորոշում, որին իրավունք ունենար հղում անել Ս.Սարգսյանը: Ասենք, կարող էր ասել` ՀՀ կառավարության, Ազգային Ժողովի հետ քննարկել
խորհրդակցել ենք, կա նման գաղափար, ցանկություն, տրամադրություն, հավես, գնանք ժողովրդի
կամքն իմանանք, ասենք, գոնե այդպես, բայց առանց հիմքերի գնալ մեր անունից վրեքս կայֆավատ
լինել` ոչ մի կերպ արդարացում
չունի: Ով է իրեն, անգամ ենթադրենք` ՀՀ նախագահին, նման իրավասություն տվել, թե՞ մոմենտի տակ որոշել է, որ ճիշտը մեկն է ու հենց իր գլխում է, գուցե միապե՞տ է զգում իրեն…: Գոնե կասեր, որ ինքն իրեն միապետ է զգում արդեն:
Կրկնակի խաղը ամոթալի է հրապարակային քաղաքականության մեջ, վտանգավոր եւ ամոթալի ասելիս, բարոյական կշիռն ի նկատի չունեմ, այլ քաղաքական խայտառակ հետեւանքները: Փակ գաղտնի բանակցություններում, իմ իմանալով, քաղաքական գործիչները կարող են հազարումի շանսի պոչից բռնած բանակցել, բազար անել, խաղալ ու խաղացնել, որոնել, գտնել, կորցնել եւ այլն, վերջը ջրի երես հանել այն, ինչ հարկավոր է հանել եւ/կամ անհնար է չհանել: Բայց այս դեպքում ՀՀ հարյուրավոր պաշտոնյաներով 2-4 տարի շարունակ մեր հաշվին բանակցություն խաղացնել մեկ այլ ալյանսի հետ ու առանց ասելու, պարոնայք, ներող, չեղավ, գնալ մտնել մեկ այլ բաղնիք, ոչ ոք չի հասկանում, ոչ գողականները, ոչ դիվանագետները, ոչ էլ անգամ Սոմալիի ծովահենները. սա ի՞նչ արժեքային համակարգ է, մարդն ի՞նչ կրթություն ու դաստիարականություն պիտի ունենա նման բան անելու համար: Իսկ դա գին ունի: Սա առնվազն նշանակում է, որ Հայաստանի տեղն իմացող բոլոր նախագահները, դիվանագետները, դեսպանները, չգիտեմ` նախարարները, խորհրդարանները կառավարությունները, իրենց բլոկնոտներում նշում են անում այն մասին, թե էս հայերի հետ հարկավոր է շատ զգույշ լինել, դրանք կարող են հրապարակային կերպով տարիներ շարունակ բանակցել հետդ, ու մի առավոտ քներից ելնեք` իմանաք, որ ձեզ ուղղակի խաբել են: Լավ. ենթադրենք, թե ինչ-ինչ դրդապատճառներով, շատ օբյեկտիվ, հայապահպան, հայրենանվեր մի քանի հիմքերով Ս.Սարգսյանը, որոշել էր միանալ Մաքսային Միությանը, մեզ էլ հետն է տանում, հետո` Եվրասիական Միություն սարքելուն եւ անդամակցելուն, ասենք, ի՞նչն էր խանգարում բանակցությունների կողմ մյուս ալյանսին մարդավարի այդ մասին տեղյակ պահել, սոուս միշտ էլ կարելի կլիներ գտնել: Մոսկվա գնալուց առաջ չգիտե՞ր, թե ինչ է այնտեղ սպասվում: Իհարկե գիտեր, բայց որոշեց, որ ինքն ամենախելացին է: Սա դիվանագիտական խուլիգանություն է, խարդախություն էլ չէ` խուլիգանություն:
Ճիշտ է, դեռ շարունակում են լեզվներին տալ, իրենք իրենց եւ հավատավոր ընտրազանգվածին համոզել, թե կարելի է համ ձուկ ուտել համ նստել էն բանին, բայց ձկան տերը 30 անգամ մարդավարի եւ հրապարակավ ասել է, որ սավեցկի սայուզի մնացուկների բանին նստածներին իրենց ճաշարանում ձրի ձուկ չեն մատուցում, կանոն է, շատ վատն են եվրոպացիք, ինչ դաժան կանոն են դրել Հայաստանի առաջ, բայց դրել են ու հայտարարել, այնպես չէ, որ գաղտնի էին պահում եւ հիմա նոր են ասում: Այս ամբողջ պատմության մեջ էական չէ, թե ում ծոցն է մտել ՀՀ իշխանությունն ու ում է քցել, խարդախությունը խարդախություն է` ում դեմ էլ արվեր:
Թերեւս միայն, եթե մի խորախորունկ օգուտ ունենք, որից դեռ գլուխ չեմ հանում, ես` ներողություն: Բայց ակնհայտորեն ցանկացած մեկին կարելի է վախեցնել «բո՛» անելով, դիվանագետն ու էս մակարդակում սեփական իշխանության պատասխանատվությունը հասկացող մարդը պատրաստ պիտի լինի եւ՛ «բո՛» անելուն, եւ հակագազ պիտի ունենա, եւ` թեւերի տակը կախած զենք, թիկունքում` հրանոթներ, դռան ետեւը դիվերսանտներ, մյուս կողմի բոզերն իր մանկության ժամանակվա ծտերը պիտի լինեն, նասկու մեջ` դանակ, եւ` սիֆիլիսով վարակված կույսեր` հակառակորդին «պատիվ» տալու համար, եւ` մատանու քարի տակ` թույն, եւ` լեզու բերանում, եւ` գիտելիք` պատմությունից, եւ` օքսֆորդցի ջահելներ` գործակատար, եւ` ամեն ինչ` կարճ ասած, թե չէ, ով ասես կարող է ասել «Ղարաբաղի հանուն արեցինք», իսկականի՞ց, էդ երբվանի՞ց է կայսրություն նայողի խոսքը երաշխիք: Այս ամենը կարելի է չունենալ, կարծում եմ, բայց մի շատ կարեւոր բան է հարկավոր ունենալ ու սրանք ինքնստինքյան կունենաս, ով էլ լինես. հարկավոր է թիկունքիդ ժողովուրդ ունենալ, քաղաքացիներ, որոնք որոշել են, որ դու ես իրենց շահերը ներկայացնելու, տվել են այդ իրավունքը քեզ եւ միշտ կանգնած են կողքիդ, լեն օրերիդ եւ նեղ օրերիդ: Հենց սա՛ չունի Հայաստանի իշխանությունը եւ հասկանալի է` այս իշխանությունը երբեք էլ չի ունենա: Միշտ լինելու է իշխանություն ինքն իրենից, ինքն իր համար, ժողովրդին` ինչ էլ մնաց` մնաց: Այդ պատճառով էլ էս օրին ենք, ինչ ասես անում ենք, չենք հասկանում էս ինչ ֆոկուս արեց Սերժը Մոսկվաներում: Մոսկվայում Սերժ Սարգսյանի արածից հետո այլեւս ամեն ինչ այնպես ողբերգական չէ, այլեւս իշխանությունը ուղղակի խնդալու դառավ եւ վտարանդի այն տարածքում` ուր իշխում էր իբր:
Որքան շուտ ազատվենք այս իշխանությունից այնքան մեծ շանս կունենանք ինքնիշխան եւ ազատ լինելու: Ինչքան ուշ, այնքան` ավելի քիչ:
Комментариев нет:
Отправить комментарий